Լրահոս 24/7

Օտարերկրյա պետությանն օգնելը կդիտարկվի որպես հայրենիքի դավաճանություն. ՌԴ դատախազություն

ՌԴ գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է` այլ պետություններին օգնելու ցանկացած դեպք` ի վնաս ՌԴ անվտանգությանը, կարժանանա քրեական պատասխանատվության։ Գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԳԴ պաշտոնական հայտարարությանԳերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնում ի պաշտպանություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի։

«Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործունեության մեջ օտարերկրյա պետությանը, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ նրանց ներկայացուցիչներին ֆինանսական, նյութատեխնիկական, խորհրդատվական կամ այլ օգնություն ցուցաբերելը պարունակում է 275-րդ հոդվածով նախատեսված հանցագործության տարրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ այս հանցագործության կատարման համար նախատեսված է մինչև 20 տարվա ազատազրկում։Ավելի վաղ ռուս դերասանուհի Լիյա Ախեջակովան 10.000 դոլար էր նվիրաբերել ուկրաինական բանակին։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

5 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

7 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

7 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

8 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

8 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

9 hours ago