ՌԴ գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է` այլ պետություններին օգնելու ցանկացած դեպք` ի վնաս ՌԴ անվտանգությանը, կարժանանա քրեական պատասխանատվության։ Գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԳԴ պաշտոնական հայտարարությանԳերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնում ի պաշտպանություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի։
«Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործունեության մեջ օտարերկրյա պետությանը, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ նրանց ներկայացուցիչներին ֆինանսական, նյութատեխնիկական, խորհրդատվական կամ այլ օգնություն ցուցաբերելը պարունակում է 275-րդ հոդվածով նախատեսված հանցագործության տարրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ այս հանցագործության կատարման համար նախատեսված է մինչև 20 տարվա ազատազրկում։Ավելի վաղ ռուս դերասանուհի Լիյա Ախեջակովան 10.000 դոլար էր նվիրաբերել ուկրաինական բանակին։














