Ռուսաստանի ներխուժումից հետո հինգերորդ օրը՝ փետրվարի 28-ին, տասնյակ մարդիկ են զոհվել Խարկովի հրետակոծության հետևանքով, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։ Կիևում ուժեղացված պարետային ժամից հետո բացվել են մթերային խանութները և սկսել է գործել հասարակական տրանսպորտը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 500 հազար ուկրաինացի արդեն լքել է երկիրը։ Բելառուսի Գոմել քաղաքում կայացել են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, և կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել։ Նյութը պարունակում է պատերազմի հինգերորդ օրվա լուսանկարներ

Ուկրաինայի ոստիկանությունը Կիևի փողոցներում կանգնեցնում է մեքենաները՝ ստուգման համար, 28 փետրվարի, 2022թ

Կիևի մատույցներում հրետակոծության հետևանքով այրված ավտոմեքենաներ։

Մթերային խանութի հերթ․ ցուցափեղկերը դատարկ են։

«Շտապօգնությունը» ջուր է բերել Կիևի մանկական հիվանդանոց

Նորածինների օրորոցներ մանկական հիվանդանոցի նկուղում, որն օգտագործվում է որպես ապաստարան։

Մայրը երեխայի հետ մանկական հիվանդանոցի նկուղում, որն օգտագործվում է որպես ապաստարան։

Կիեւցիները խրամատներ են փորում։

Դպրոց Խարկովում հրետակոծությունից հետո. Խարկովը գտնվում է ուկրաինա-ռուսական սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։

Մայրամուտը Կիևում, նկարահանվել է բնակարանի պատուհանից, որը փակված է պայթյունի դեպքում՝ թռչող բեկորներից պաշտպանելու համար։














