Adidas-ը հայտարարել է, որ դադարեցնում է վաճառքը Ռուսաստանում։ Ռուսական պաշտոնական Adidas առցանց խանութը նույնպես դադարում է աշխատել։
Բայց միևնույն ժամանակ ընկերությունը կշարունակի աշխատավարձ վճարել երկրում իր աշխատակիցներին։
Ուկրաինական պատերազմի պատճառով բազմաթիվ համաշխարհային բրենդներ դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Դրանց թվում են Nike, Puma, H&M, Sephora, IKEA, Hermes, Fazer։
Adidas-ն արդեն հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ։














