X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Նախարարությունը մշտական ներկայացուցիչներ կունենա բուժհաստատություններում՝ վերահսկելու ծառայությունների մատուցման ընթացքը

Առողջապահության նախարարությունը առանձնահատուկ վերահսկողություն է սահմանելու մեծ ծավալով պետպատվեր իրականացնող բուժհաստատությունների նկատմամբ: Թեմային այսօր նախ անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի խոհրդական Աշոտ Սարգսյանը, ապա նախարարն է ներկայացրել որոշակի մանրամասներ:

«Մենք հետևողական ենք առողջապահական ոլորտում մեր կողմից իրականացվող փոփոխություններին: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում մոտ ապագայում կլինեն նախարարության աշխատակիցներ, ում դուք կարող եք տեղում դիմել խնդիրների դեպքում: Այս մոդելի կիրառումը սկսվում է ինձնից եւ ուրեմն, ես այսօրվանից կլինեմ «Արմենիա» ԲԿ-ում (Հանրապետական հիվանդանոց), որպեսզի հետևեմ պետպատվերով մատուցվող ծառայությունների որակին»,- նշել է Աշոտ Սարգսյանը։

Ավելին՝ armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս