Գլխավոր
16.09.2024

Bahamut հիմնադրամը կտրամադրի  50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար

Bahamut հիմնադրամը կտրամադրի  50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար

Օրերս  Հայաստանի բլոկչեյն էմբասիում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և  «Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանը համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել են«Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթիմանրամասները։ Մրցույթն այս տարի իրականացվելու է «Ֆասթ Մեդիա» և «Բահամուտ» հիմնադրամի հետ գործակցությամբ։

Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։ Մրցույթի նախնական փուլը հաղթահարած նախագծերը կդիտարկվեն ժյուրիի կողմից, ինչին կհաջորդի հաղթողների ընտրման փուլը։ Ծրագրի մրցանակային ֆոնդը 290 մլն ՀՀ դրամ է, որը կբաշխվի հաղթող ընկերությունների միջև,յուրաքանչյուրին՝ մինչև 10 մլն դրամ։ Ավելին, հաղթողներից լավագույնները կստանան հավելյալ՝50 մլն ՀՀ դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ, «Բահամուտ» հիմնադրամի կողմից։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ նախագիծը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքների ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմանը, արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը։ Վերջինս նաև ընդգծել է, որ ծրագրերի ընտրության ժամանակընկերություններին չեն սահմանափակելու կոնկրետ պրոդուկտի կամ գաղափարի շուրջ, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե այս տարի կամ առհասարակ ինչ պահանջարկ կլինի դաշտում․ «Ամենակարևորնայն է, որ այդտեղ պետք է  լինի իննովացիա և մրցակցային տարբերություններ։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչ գաղափարներ և ինչ պրոյեկտներգոյություն ունեն», – ասել է նա։

«Ֆասթ Մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը,  անդրադառնալով նախագծի հեռուստատեսային տարբերակի առաձնահատկություններին, նշել է, որ նախատեսված է նկարահանել 12 հաղորդում, որոնց ընթացքում  ներկայացվելու են կադրից դուրս մնացած ուշագրավ դրվագները․ «Դետալայինաշխատանք է տարվելու ամեն մասնակցի հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա լավագույնս ներկայանալ», – ընդգծել է նա։

«Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանի խոսքով շեշտը դրվելու է բոլոր ստարտափերին առավելագույնս օգտակար լինելու վրա․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ այս գործակցությունն սկիզբ է դնում Web3-ում նոր մշակույթի զարգացմանը։ Բահամուտի մոտեցումը լինելու է մասնակից ընկերությունների մեջ գտնել ամենամեծ ներդրման ներուժ ունեցողներին և տրամադրել ոչ միայն դրամաշնորհ, այլևգործընկերային հարաբերություններ ստեղծել, ներդրումներ կատարել այդ ընկերությունում», – ասել է նա։

Bahamut հիմնադրամի մասին

«Բահամուտ» հիմնադրամը քայլում է  նորարություններին համընթաց՝ առաջարկելով աջակցություն և ֆինանսավորում բոլոր այն նախագծերին, որոնք հարթակ են բերում նոր գաղափարներ, ստեղծում կայուն արժեքներ և Web3-ի աշխարհ ներգրավում նոր օգտատերերի։ Հիմնադրամը տրամադրում է աջակցություն գալիք սերունդներին՝ ընձեռելով սովորելու և նորը ստեղծելու բազում հնարավորություններ։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է