X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Միակ բանը, որ ռուսները կարող են երաշխավորել Հայաստանի համար՝ ճահճացումն ու գավառականացումն է. Արման Բաբաջանյան

ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

11 տարի առաջ՝ այս օրը տարածաշրջանը փոթորկվեց Հարավային Օսիայում սկսված ռուս-վրացական պատերազմով, որի հնգօրյա ընթացքը մի շարք հիմնարար փոփոխությունների հանգեցրեց թե՛ տարածաշրջանում, թե՛ ըստ էության նաև աշխարհակարգում:

2008թ․ այս օրը հարևան Վրաստանում սկիզբ առած իրադարձությունները փոխեցին Հարավային Կովկասի ստատուս քվոն, որի արդյունքում Վրաստանը դե ֆակտո կորցրեց Հրվ․ Օսիան և Աբխազիան։

Այդ պատերազմից հետո հայ հասարակությունն ավելի ու ավելի սկսեց գիտակցել, որ Ռուսաստանը Հայաստանի համար չի կարող լինել անվտանգության երաշխավոր:

Տասնյակ տարիներով հյուսված մոլորությունը արագորեն բացահայտվեց, որովհետև անվտանգության արդիական համալիրը ներառում է ավելի շատ հասարակական-համակեցության արժեքներ, քան՝ զենք ու զրահ: Դրանք, իհարկե, ներկայում էլ շարունակում են մնալ կարևոր գործոն, սակայն արդեն վեր են ածվում ընդամենը արժեքային համակարգերի արդյունավետ գեներացմանը և պաշտպանությանը նպաստող գործիքներ:

Անվտանգության ժամանակակից համալիրն առաջին հերթին ներառում է քաղաքակրթական կողմնորոշում՝ թե որ արժեհամակարգում ենք մենք: Եվ այս տեսանկյունից մենք հանգում ենք այնպիսի իրավիճակի, երբ Ռուսաստանը դառնում է նույնիսկ Հայաստանի անվտանգությանը սպառնացող գործոն, քանի որ արգելակում է Հայաստանի քաղաքակրթական ընտրության հնարավորությունը և փորձում մեր երկիրը հնարավոր և անհնար դեստրուկտիվ քայլերով պահել խորհրդա-ռուսական հնացած համակարգում, որտեղ մարդն արժեք չունի:

Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը, խորքային, փիլիսոփայական իմաստով, Հայաստանի համար նույնիսկ անվտանգության երաշխավոր չէ: Միակ բանը, որ ռուսները կարող են երաշխավորել Հայաստանի համար՝ ճահճացումն ու գավառականացումն է:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս