2022-12-20
Ի հիշատակ Գալուստ Սահակյանի՝ ԱԺ-ում սգո հուշամատյան է բացվել
Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել հուշամատյանում՝ ցավակցելով Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:
Հուշամատյանը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին:
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախագահելու է Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ Նյութեր