Իրանի նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։
Ուղղաթիռում է եղել նաև երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը։
Փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր։
Ի դեպ, Ռաիսին վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ։