2022-12-20
Վ․Քերոբյանը և Տ․Ավինյանը Green Green-ի էկոակտիվիստների՝ ընթացիկ սեզոնի ավարտական հանդիպմանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ մասնակցել են Green Green-ի էկոակտիվիստների՝ ընթացիկ սեզոնի ավարտական հանդիպմանը:
Այս մասին Վահան Քերոբյանը գրել է՝
«Այս հանգստյան օրերին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ մասնակցել ենք Green Green-ի էկոակտիվիստների՝ ընթացիկ սեզոնի ավարտական հանդիպմանը:
Ընդհանուր առմամբ, մաքրման աշխատանքներին մասնակցել է մոտ 1500 մարդ։ Տարվա ընթացքում հավաքվել է 43 տոննա աղբ, հավաքված աղբից 14 տոննան ուղարկվել է վերամշակման։
Նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց երկիրը դարձնել ավելի մաքուր և ավելի լավը, կարող եք բաժանորդագրվել կազմակերպության տելեգրամյան ալիքին և մասնակցել հաջորդ միջոցառմանը»։
Նմանատիպ Նյութեր