X
Մենք սոց. ցանցերում

Թատրոն

ՌԴ ժող․արտիստին հեռացրել են թատրոնից՝ պատերազմը քննադատելու համար

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Նազարովը հեռացվել է Մոսկվայի Ա․ Չեխովի անվան գեղարվեստական ​​թատրոնից (ՄՉԳԹ), հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նազարովին աշխատանքից հեռացնելու պատճառը եղել է Ռուսաստանի հասցեին նրա քննադատությունը՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի կապակցությամբ։

«Դմիտրի Նազարովը զրույց է ունեցել Թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարի հետ, որի հիման վրա որոշում է կայացվել աշխատանքից հեռացնել Նազարովին և նրա կնոջը՝ Օլգա Վասիլևային», – պարզաբանել է ՄՉԳԹ-ի հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն Վադիմ Վերնիկը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս