2023-09-28
Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը ավտոբուսներ է տրամադրել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Պայմանավորված մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիներիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար:
Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն հասցրել է մարդկանց որոշ խմբեր տեղափոխել Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր»,- գրել է նա:
Նմանատիպ Նյութեր