2024-06-18
Իրանում նախագահի թեկնածուների բանավեճ է եղել
Իրանի նախագահի վեց թեկնածուի առաջին դեմ առ դեմ բանավեճը տեղի է ունեցել «IRIB» պետական հեռուստաալիքով։
Դրան մասնակցել են Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի բոլոր հավակնորդները՝ Իրանի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամմադին, փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը։
Նմանատիպ Նյութեր