2024-09-06
Խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իտալիայում՝ Չեռնոբիոյում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 80%-ն արդեն համաձայնեցված է.
«Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80%-ն արդեն համաձայնեցված է; Մենք արդեն հասել ենք սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Այո, դա փոքր քայլ է, բայց քայլ է՝ ճիշտ ուղղությամբ»,-ասել է Ալիևը։
Նմանատիպ Նյութեր