X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Իրանը շարունակում է համագործակցությունը և առևտուրը ՌԴ-ի հետ

Իրանը շարունակում է համագործակցությունը և առևտուրը Ռուսաստանի հետ, սակայն նրան ոչ մի հրթիռ չի մատակարարել։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Ռուսաստանի հետ կառուցել ենք փոխգործակցություն եւ առեւտուր, բայց այն պահից ի վեր, երբ մենք իշխանության եկանք, ոչ մի սպառազինություն չի փոխանցվել», – ասել Է Իրանի նախագահը` հավելելով, որ Իրանը միշտ հանդես է եկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

«Իսկ ինչու Ռուսաստանը պատերազմ սկսեց, հարցրեք եվրոպացիներին։ Ինչու է ՆԱՏՕ-ն ցանկանում ընդլայնել իր սահմանները: Նրանք իրենք են խախտել համաձայնագիրը», – հայտարարել է Փեզեշքիանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս