X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

«Բորիս» փոթորիկը մոտենում է Իտալիային

Կենտրոնական և Արևելյան Եվրոպան պատուհասած «Բորիս» փոթորիկը մոտենում է Իտալիային։ Երկրի մեծ մասում նախազգուշացրել են անձրևների և ջրհեղեղի վտանգի մասին:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեհաստանում, Չեխիայում, Ավստրիայում և Ռումինիայում աղետի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ։

Չեխիայում ջրհեղեղների հետ կապված իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է, բնակավայրերի մեծ մասում նկատվում է գետերի ջրի մակարդակի նվազում:

Ըստ իշխանությունների հաշվարկի՝ ջրհեղեղի վնասի չափը կարող է կազմել մոտ 400 մլն եվրո։Լեհաստանում իշխանությունները երեսուն օրով արտակարգ դրություն են հայտարարել տուժած շրջաններում։ Երկրի հարավի բնակիչներին օգնում են զինվորականները։ Այդ նույն ժամանակ, Օդերի ափին գտնվող Վրոցլավ քաղաքը պատրաստվում է սաստիկ ջրհեղեղի։

Ալպյան գետերի վարարումների պատճառով իրավիճակը շարունակում է ծանր մնալ Վիեննայում և Ներքին Ավստրիայի, Զալցբուրգի ու Տիրոլի դաշնային նահանգներում։

Ջրհեղեղը ավերել է բազմաթիվ համայնքներ, հեղեղվել են գյուղեր ու դաշտեր, նախնական տվյալներով՝ վնասի չափն այստեղ կազմում է տասնյակ միլիոն եվրո։

Քանի որ «Բորիս» փոթորիկը շարունակում է շարժվել դեպի հարավ, Հունգարիան պահպանում է բարձր պատրաստվածությունն աղետին:

Օդերևութաբանները հայտնում են, որ սեպտեմբերին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ռեկորդային տեղումների քանակը պայմանավորված է մի շարք գործոններով, ներառյալ` կլիմայի փոփոխությունը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս