X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին նոր ռազմաբազա է բացել

Էստոնիայի հարավում՝ ռուսական սահմանի մոտ, նոր ռազմաբազա է բացվել, հայտնում է ERR հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վիրու քաղաքի մոտ գտնվող Յուբա գյուղում բացվել է 14 շինությունից բաղկացած նոր ռազմաբազա, որը կոչվում է «Reedo»», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր բազան կկարողանա տեղավորել մինչև հազար մարդու։

Սպասվում է, որ այնտեղ կտեղակայվի էստոնական երկրորդ բրիգադը և ՆԱՏՕ-ի այլ երկրների զորակազմը։

Նշվում է, որ բազան նախատեսվում է օգտագործել որպես «հավաքատեղի՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլաններին համապատասխան նախապատրաստությունների համար»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս