X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Եվրամիության խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի կազմը

Եվրամիության խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի կազմը, որն առաջարկել է այդ մարմնի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

«Խորհուրդն այսօր Հանձնաժողովի ընտրված նախագահի հետ ընդհանուր համաձայնությամբ հաստատեց այն անձանց ցուցակը, որոնց առաջարկում է նշանակվել Հանձնաժողովի անդամներ մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ը»,- ասված է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված է 25 մարդ, այդ թվում՝ Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը. նա կդառնա ԵՄ գլխավոր դիվանագետը։

Այժմ որոշումը կուղարկվի Եվրախորհրդարան՝ հաստատման, իսկ հետո կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս