X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանի երկնքում 101 անօդաչու խոցելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դաշնության տարածքին:

Գերատեսչության տվյալով՝ 101 ԱԹՍ է ոչնչացվել:

Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բրյանսկի, Կալուգայի, Տվերի, Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի մարզերը:

Անօդաչու սարքեր են հայտնաբերվել նաև Ղրիմի երկնքում: Խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան:

ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են, ռուսական ուժերը հետ են մղում ուկրաինացի զինվորականների գործողությունները:

Ուկրաինական կողմի տվյալով էլ՝ ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, խաղաղ բնակիչներ են տուժել, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ և բնակելի շինություններ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս