Աշխարհ
21.09.2024

Բեյրութին իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Բեյրութին երեկ իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 60-ից ավելի մարդ վիրավորվել է:

ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ թիրախում են եղել Լիբանանում գործող «Հըզբոլլահ» շարժման օբյեկտները: Իսրայելական կողմը նաև հայտնել է շարժման հրամանատարների ոչնչացման մասին:

«Հըզբոլլահը» հաստատել է՝ ռազմական երկու ղեկավար և շարժման 10-ից ավելի անդամ է սպանվել:

ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ ոչնչացված հրամանատարները ծրագրում էին հարձակվել Իսրայելի հյուսիսային տարածքների վրա՝ ինչպես ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին, սակայն իսրայելական ուժերին հաջողվել է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։

Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին խոստացել է, որ իր երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած անձ պատիժ կկրի:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ պատերազմի նոր փուլ է սկսվում, ՑԱՀԱԼ-ն այսուհետ ուշադրությունը կենտրոնացնելու է Լիբանանի հետ սահմանի ուղղությամբ:

Յոավ Գալանտի խոսքով՝ հյուսիսային ճակատ նոր ուժեր են տեղափոխվում՝ պայքարելու «Հըզբոլլահ» շարժման դեմ և ապահովելու, որ անվտանգային նկատառումներով տեղահանված իսրայելցիները վերադառնան իրենց տներ:

«Հըզբոլլահի» առաջնորդն էլ նախազգուշացրել է, որ շարժումը համապատասխան արձագանք կտա:

Հասան Նասրալլան հայտարարել է՝ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, ինչի հետևանքով մեծանում է պատերազմ հայտարարելու հավանականությունը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54