X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Ադրբեջսանը յուրացնում է Արցախի սեփականությունը

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գտնվել է Ստեփանակերտում:

Անցյալ տարվա հոկտեմբերի 18-ից ի վեր նա առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի օկուպացված մայրաքղաքում հայտնվել է ոչ զինվորալան համազգեստով: Ալիեւը ներկա է գտնվել այսպես կոչված «Ղարաբաղի համալսարանի»բացմանը:

Նա հայտարարել է, որ ուսումնական մասնաշենքը կառուցվել է խորհրդային տարիներին՝ «ադրբեջանցի ճարտարապետի եւ շինարարի կողմից»:

Ալիեւը կեղծում է: Ուսումնական գլխավոր մասնաշենքը կառուցվել է գրեթե հարյուր տարի առաջ, 1940-ական թվականներին ծառայել է ուսուցիչների երկամյա ինստիտուտին, ապա՝ գյուղատնտեսական տեխնիկումին:

Ալիեւը թույլ է տվել ասել, որ «օկուպացիայի տարիներին շենքը հայկակաանցվել է, այդժմ այդ հետքերը մաքրված են»:

Ադրբեջանցի «շինարարներն» ընդամենը քանդել են շենքի մուտքի սալիկները՝ համարելով, որ եթե երեսապատումը տուֆից է, ապա դա սպառնալիք է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «լիակատար ինքնիշխանությանը»։

Արցախի պետական համալսարանի ուսումնական եւ օժանդակ մասնաշենքերի, հանրակացարանի յուրացումը, ճարտարապետական ֆոնի փոփոխությունը վկայում են, որ անցյալ տարվա մեկօրյա ահաբեկչական պատերազմը մի նպատակով է կազմակերպվել՝ ռազմական բիրտ ուժով բռնատեղահանել հայ բնակչությանը, երկրամասիքաղաքակրթական դեմքից քերել, պոկել, փշրել հայկական ինքնությունը, վերափոխել թուրք-ադրբեջանականի:

Արցախի պետական համալսարանը կազմավորվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հիմքի վրա:

Իսկ վերջինս ստեղծվել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը Բաք վից Ստեփանակերտ տեղափոխելու ոչրոշման համաձայան:

Ստացվում է, որ հայր Ալիեւը Բաքվի մանկավարժական ինստիտուտից է քերել հայկական հետքը, որդին յուրացնում է Արցախի պետական համալսարանը, տիրապետում Լեռնային Ղարաբաղի պետական, համայնքային եւ ֆիզիկական անձանց պատկանող սեփականությունը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս