X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Սամվել Գասպարյանը: Սպորտային կարիերան ավարտելու որոշման պատճառը ծանրորդի ծնկների վնասվածքներն են:

«Երեք անգամ վիրահատել եմ ծունկս, սակայն դրանից հետո էլ ցավերը հետապնդում էին ինձ: Վերջնական որոշման համար բավականին ժամանակ ունեի և հիմա որոշեցի, որ առողջությունս առաջնահերթ է: Ավարտում եմ պրոֆեսիոնալ կարիերան: Որոշումը շատ դժվար տրվեց ինձ: Միշտ ինձ սպորտում եմ տեսել ու հիմա էլ հեշտ չի լինելու»,-ասել է Գասպարյանը:

«Սպորտից չեմ հեռանալու ամբողջապես: Գուցե կմնամ վարչական ոլորտում, դեռևս ոչինչ հստակ չէ»,-ընդգծել է նա:

Ծանրորդ Սամվել Գասպարյանը 2021 և 2023 թվականների Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր է: Երեք անգամ (2019, 2022, 2024) դարձել է Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր, 2022 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս