2020-01-22
Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը
Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում (Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում) կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Նմանատիպ Նյութեր