2020-02-16
«Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը
«Եվրատեսիլ» երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը` “Chains on you” երգով:
Այս պատվին արժանանալու համար պայքարում էին 12 մասնակիցներ՝ Աթենա Մանուկյանը, TOKIONINE-ը, ERNA-ն, Միրիամ Բաղդասարյանը, Agop-ը, Կարինա EVN-ն, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները:
Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հավաքելով 168 միավոր՝ Աթենան հնարավորություն ստացավ Հայաստանը ներկայացնելու եվրոպական ամենահեղինակավոր բեմում:
Շնորհավորենք և միմիայն հաղթանակ մաղթենք այս տարվա մեր պատվիրակին:
Նմանատիպ Նյութեր