X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Այսօր լեգենդար ռեփեր Թուփակ Շակուրի ծննդյան օրն է

Շակուրը ծնվել է Նյու Յորք քաղաքի Հառլեմ թաղամասում, սակայն 1988 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ 1991 թվականին թողարկել է իր դեբյուտային «2Pacalypse Now» ալբոմը։ Որոշ ժամանակ անց Թուփաքը դարձել է «Ուեսթ քոսթ» հիփ հոփի գլխավոր ներկայացուցիչը։ Իր ստեղծագործությունների մեջ Փաքը ներկայացրել է հասարակության հիմնախնդիրները։ Այն ժամանակ Գենգստա ռեփը համարվում էր այդ ժանրի դոմինանտ ուղղությունը։Երաժշտական կարիերայից դուրս Շակուրը ձեռքբերումներ է ունեցել նաև դերասանական կարիերայում։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնք բոլորը քննադատների կողմից դրական գնահատականի են արժանացել։
Թուփաքի վաճառված ալբոմների քանակը 2007 թվականի դրությամբ կազմել է 75 միլիոն ԱՄՆ դոլար, որի շնորհիվ ճանաչվել է աշխարհի լավագույն պահանջարկ վայելող երաժշտական գործիչներից մեկը։
1996 թվականի սեպտեմբերի 13-ին Լաս Վեգասում Թուփաքի վրա կրակում են չորս անգամ։ Նրան անմիջապես տեղափոխում են Հարավային Նևադայի բժշկական կենտրոն, որտեղ 6 օր մնալուց հետո շնչառական անբավարարության և սրտի աշխատանքի թուլացման պատճառուվ կնքում է մահկանացուն։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս