2020-06-25
Ի գիտություն ՍԴ որոշումները չկարդացող ՀՀԿ-ի և թվաբանություն չիմացող ԲՀԿ-ի. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ի գիտություն ՍԴ որոշումները չկարդացող ՀՀԿ-ի և թվաբանություն չիմացող ԲՀԿ-ի.
1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը դա 27-ն է: 26-ը դա 132-ի 1/5-րդ մասից քիչ է: – Տես թվաբանության 4-րդ դասարանի դասագիրքը:
2. «Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ ոչ միայն դատարանները, այլև առանձին սահմանադրական այլ մարմիններ, որոնց գործառույթները և լիազորությունների շրջանակը սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ, օրինակ՝ Ազգային ժողովը, անկախ նրանց գործունեությունը կանոնակարգող սահմանադրական կամ այլ օրենքների առկայության փաստից, պարտավոր են իրենց գործունեության մեջ մեկնաբանել և կիրառել Սահմանադրությունը:» – Տես Սահմանադրական դատարանի 2019 թվականի ՍԴԱՈ-7 որոշուման 5-րդ կետը:
Նմանատիպ Նյութեր