2020-07-10
Արցախում կշարունակվի ականազերծման ծրագիրը. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախում կշարունակվի ականազերծման ծրագիրը
Այս բարի մարդու և նրա գործընկերների շնորհիվ քիչ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց «Ֆինանսական տարվա 2021» (FY21) Պետական, Արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի օրինագիծը, որը նախատեսում է ֆինանսավորում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) Մարդասիրական ականազերծման ծրագիրը՝ նախորդ տարիներից Արցախում մեկնարկած ականազերծման աշխատանքները շարունակելու համար:
Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեի և Հայ դատի հանձնախմբի ղեկավարության հանձնառությունը, ինչպես նաև ներկայացուցիչներ Բրեդ Շերմանը (D-CA) և TJ Cox (D-CA) և բոլոր այն անդամները, ովքեր հետևողականորեն ջանք են գործադրում Արցախում ականազերծման շարունակական աջակցության համար:
https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/4028254060579624/?type=3&theater
Նմանատիպ Նյութեր