2020-07-10
Գլխավոր դատախազի տեղակալը թոշակի է անցնում. նա ազատման դիմում է գրել
ՀՀ դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հարցին, թե ո՞րն է ազատման պատճառը, Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, որը հարգվել է:
Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից, մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Նա ունի արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Նմանատիպ Նյութեր