X
Մենք սոց. ցանցերում

Անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում. հայտարարություն

«Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- ասված է ՀԱՊԿ-ի տարածած հաղորդագրության մեջ՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ և կոչ անելով անհապաղ դադարեցնել հրաձգությունը։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ պետություն, և վկայում է հրադադարի ռեժիմի պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև։

Ընդգծվել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կողմերին կոչ են արել հասնել հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության աճ թույլ չտալու նպատակով։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս