X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Թուրքական ծիրանի հետքերով կամ փոս փորողի պատմությունը

 

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից արդեն մի քանի օր ընթացող  սանձազերծված ագրեսիան բերել է ադրբեջանցիների հայատյացության ակտիվացմանը նաև ողջ աշխարհում:

Չկարողանալով համակերպվել սեփական բանակի տարածքային, տեխնիկայի, և մարդկային  բազմաթիվ կորուստների հետ՝ ադրբեջանցիները տարօրինակ բողոքի ակցիաներ են իրականացնում աշխարհի տարբեր վայրերում: Երեկ համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են երկու ադրբեջանցի գնում երեք արկղ ծիրան և հենց վաճառողի աչքի առջև այն ոտքերով ճզմում:

Տեսանյութը դիտելուց հետո պարզ է դառնում, որ տղամարդիկ ունեն հոգեբանական խնդիրներ և հոգեկան բարձր ընկճվածության մակարդակ, սակայն զավեշտը դրանում չէ: Մոսկվայի հայերը կարողանում են օպերատիվ կերպով գտնել այդ շուկան և ծիրան վաճառողին և պարզվում է, որ այդ ծիրանները եղել են թուրքական ծագման, այսպիսով հիշում ենք ժողովրդական հայտնի ասացվածքը. «փոս փորողը ինքը կընկնի մեջը»:

Ադրբեջանի ժողովուրդը միայն նման անտրամաբանական, պարզունակ և էժան քայլերով է զորակցում իր բանակին, իրենց կողմից պատերազմ գնալու կոչերը ևս փուչիկ են: Օրեր առաջ Բաքվում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշեց, որ հրապարակում կանգնած մի քանի հազար երիտասարդներից ընդամենը 150  հոգի է կամավորագրվել, որպեսզի գնա և մասնակցի մարտական գործողություններին, այն էլ նրանց կեսը սահմանամերձ Թավուզի շրջանից են:

Այս ամենից պարզ է դառնում, որ Ադրբեջանի ժողովուրդը հավանաբար չի հիշում և մոռացել է, թե ինչ է հայերի հետ իրական պատերազմը, ուստի կարծում է, որ փողոցում գոռոցներ իրականացնելով և սնունդ ճխլելով կօգնի իրենց «հզոր» բանակին:

Ադրբեջանցիների ՝ ծիրանների ճզման ակցիային մեր կողմից հնչել է համարժեք պատասխան, երբ մի խումբ երիտասարդներ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ երգել են հայկական հիմնը՝ ցույց տալով մեր ազգերի արժեհամակարգերի և պետական սիմվոլների հարգանքի տարբերությունը:

Նելլի Խաչատրյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս