X
Մենք սոց. ցանցերում

Uncategorized @hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ջղաձգումների մեջ է՝ մեղավոր են բոլորը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ջղաձգումների մեջ է՝ մեղավոր են բոլորը՝ դիվանագետները, ընդդիմադիրները, կեղծավոր հարևան գործընկեր երկրները, որ լծվել են Ադրբեջանը թուլացնելու գործին։ Այս մասին է գրում Trend գործակալությունը՝ մեջբերելով հատվածներ նախագահի հրապարակային ելույթից։

Պարզվում է դավաճաններ են որոշ դիվանագետներ, նրանք չեն էլ թաքցնում իրենց դավաճանությունը հայրենիքի նկատմամբ, իսկ մի խումբ ադրբեջանցիներ ավելի վատն են քան հայերը, որ վերահսկվում են այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից։

Ըստ Ալիևի՝ ամեն ինչ արվում է, որ թուլացվի Ադրբեջանի հզորությունը։ Մի շարք գործընկեր երկրներ լրատվական դաշտում պարզապես հակաքարոզչություն են իրականացնում իրենց պետության նկատմամբ։ «Այս ամենը վկայում է այդ երկրների կեղծավորության մասին, քանի որ դեմքին նայելով՝ խոսում են գործընկերության մասին, բայց, ըստ էության, քարոզչություն են իրականացնում մեր դեմ»,- հայտարարում է Ալիևը։

Պատճառները պարզ են՝ «սա մտածված քաղաքականություն է», նպատակը ազգային արժեքները և բարոյական սկզբունքները խարխլելն է, որ դարեր շարունակ պահել է ադրբեջանցի ժողովուրդը, երկրում քաոս ստեղծելն է։ Ադրբեջանի հասարակությունը հիանալի գիտակցում է այս ամենը։

Ադրբեջանի նախագահը «վշտացած է», քանի որ իրենք պատմության մեջ երբեք չեն օգտագործել նման կեղտոտ մեթոդներ, ստեր և զրպարտություններ։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս