X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

ֆրանսիական քաղաքների և նահանգների ղեկավարները բողոքարկում են դատարանների վճիռները Հովհաննես Գևորգյան

Մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։

Օրեր առաջ հայկական մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ֆրանսիայի վարչական դատարանները մեկը մյուսի հետևից վճիռներ են կայացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված Բարեկամության հուշագրերը չեղարկելու մասին։ Ու մինչ ֆրանսահայ համայնքներում, Երևանում և Ստեփանակերտում քննարկում են այս որոշումների պատճառներն ու հնարավոր հետևանքները, ֆրանսիական քաղաքների և նահանգների ղեկավարներն իրենց համերաշխությունն են հայտնել Արցախի իշխանություններին՝ ասելով, որ բողոքարկելու են վարչական դատարանների վճիռները։ Իսկ ֆրանսահայ գործիչ Արա Թորանյանը, ցավալի համարելով տեղի ունեցածը, միաժամանակ համոզված է, որ դատարանների վճիռները չեն կարող ազդել հայ-ֆրանսիական բարեկամության վրա։
Հուշագրերի չեղարկման մասին լուրը հայկական մամուլում տարածել էր ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկրում՝ Ֆրանսիայում, բավական վտանգավոր և անհասկանալի պրոցես է ընթանում։ Ու նաև ավելացրել էր, թե «ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված, հեռանկարային վտանգներ պարունակող արշավ է»։
Ամեն դեպքում ֆրանսիական մի շարք համայնքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված հուշագրերի չեղարկումը Հայաստանում շատերի կողմից ներկայացվեց որպես դիվանագիտական կորպուսի թերացում և Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» հերթական հաջողությունը։ Մինչդեռ, որոշ հայաստանյան փորձագետներ ու նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ տեղի ունեցածը բացատրում են այլ գործոններով։

Ավելին՝ 1in.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս