Գործատուներն օրական 3000 դրամ աջակցություն կստանան, եթե անապահով ընտանիքի անդամին աշխատանքի ընդունեն
Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման նպատակով ԱՍՀՆ-ն մշակել է նախագիծ, որի շահառուներին աշխատանքի տեղավորելու համար գործատուները կստանան աջակցություն հետևյալ ոլորտներում՝ քաղաքաշինության և ենթակառուցվածքների պահպանման ոլորտում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն կամ սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություն), սոցիալական և համայնքային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում […]