Իրանը հատել է կարմիր գծերը. Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանը հատել է կարմիր գծերը, «երբ համարձակվել է հրթիռներ արձակել քաղաքացիական բնակեցված տարածքների վրա»։ «Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և ապահովել, որ ռեժիմը շատ բարձր գին վճարի իր հանցավոր գործողությունների համար»,- ասել է նա։