Փորձում են լռեցնել, ջարդել ընդդիմությանը. Աբովյան
«Այս ամբողջ պրոցեսների անոնսն ամենալկտի, ամենափողոցային մակարդակով իշխանություններն արդեն արել են թերևս նախընտրական փուլում»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը։ «Ըստ էության, փորձում են լռեցնել, ջարդել ընդդիմությանը, ահաբեկել Ծառուկյանին, բայց ավելի քանի համոզված եմ, որ դա անարդյունավետ է»,- նշել է նա