Լրահոս 24/7
06.07.2026

Հայաստանը հուսալի գործընկեր է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետ

Հայաստանը հուսալի գործընկեր է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետ

Հայաստանը վերջին տարիներին արդյունաբերության ոլորտում կայուն աճ է գրանցել և միջազգային ներդրումների շնորհիվ ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստում։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ցուցահանդեսին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով միջոցառման կազմակերպման բարձր մակարդակը։

Փաշինյանի խոսքով՝ «Իննոպրոմ»-ն ավանդաբար լավ հարթակ է առաջատար արդյունաբերական լուծումների և բիզնեսի հնարավորությունների ներկայացման համար։

«Գլոբալ արդյունաբերական զարգացման ճարտարապետության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, աճում է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2025 թվականին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4.7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վարչապետի խոսքով՝ վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարվա ընթացքում աճել է երկու անգամ։

Նա ընդգծեց, որ միկրոէլեկտրոնիկայի, կենսադեղագործության և ռոբոտատեխնիկայի զարգացումը խթանում է հիմնարար և գիտական մշակումների պահանջարկը, մասնագիտական կրթության համակարգի արդիականացումը և ձևավորում որակապես նոր աշխատաշուկա։

«Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք տեխնոլոգիական զարգացում կապահովեն թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության տեխնոլոգիաների ներդրման միջոցով»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ վերջին շրջանում իրականացված խոշոր ներդրումները վկայում են այն մասին, որ Հայաստանը միջազգային գործընկերների կողմից ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր՝ երկարաժամկետ ռազմավարական տեսլականով։

Փաշինյանի խոսքով՝ նման մոտեցումը կբարձրացնի ոլորտի ներդրումային գրավչությունը, կարագացնի տեխնոլոգիաների փոխանցումը և պայմաններ կստեղծի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկման համար։

Վարչապետը նաև անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերական համագործակցության նշանակությանը՝ նշելով, որ արդյունաբերությունը շարժիչ ուժերից մեկն է նաև ԵԱՏՄ-ում։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն նպատակների իրականացման կարևոր գործնական գործիք է դարձել կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը, իսկ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն մասնակցում են ԵԱՏՄ գործընկերների հետ մի շարք համատեղ նախագծերի։

Եզրափակելով ելույթը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացման դարաշրջանում առանցքային կողմնորոշիչ պետք է մնա հումանիտար բաղադրիչը։

«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան միատեսակ գործից՝ դրանով նոր հորիզոններ բացելով մտավոր և ստեղծագործական գործունեության համար»,- ասաց վարչապետը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է