Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
Բաքվի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում տարբերվում է Մոսկվայից և անհամաձայնության առարկա է, սակայն այն ստվեր չի գցում երկկողմ հարաբերությունների վրա․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կան մի շարք պետություններ, որոնց հետ մենք սերտ հարաբերություններ ունենք, և որոնք կիսում են այս դիրքորոշումը։ Դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, և դա անհամաձայնության առարկա է», […]