Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակում բարեկարգման աշխատանքներ կկատարվեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները»,- գրել է Կարապետյանը: Քաղաքապետի մամուլի խոսնակը հավելել է, որ գաղափարը վերցվել է Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ […]