Fastex-ը հովանավորել է ՔայլՏեք-ի կողմից կազմակերպված «MetaGait: Cyber FootBall» մրցույթը
Ֆասթեքսը հովանավորել է հուլիսի 26-ին Sevan StartupSummit 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հաշմանդամային կիբերսպորտի «Metagait: CyberFootball» մրցույթը, որի կազմակերպիչն էր «ՔայլՏեք»-ը: Ֆասթեքսի աջակցությամբ ձեռք է բերվել նորարարական MetaGait նեյրովերականգնողականսարքը, որը թույլ է տալիս մի քանի օգտագործողների խաղալ մեկ միջավայրում: Սարքի շնորհիվ խաղացողները, կատարելով քայլքի իմիտացիա, հայտնվել էին վիրտուալ իրականություն և մրցել միմյանց դեմ՝ ֆուտբոլի ձևաչափով։ «Քայլ թեք» ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգիսյանը, կարևորելովխաղերի իրականացումը, նշել է, որ ապագայում դրանք վերածվելու են մեծ մրցաշարերիհամաշխարհային մակարդակով․ «Արդեն երկրորդ տարին է, որ նման մրցույթ ենք իրականացնում, […]