«Նրանք շատ արագ են սովորում». Անչելոտին՝ Էնդրիկի և Գյուլերի մասին
Կարլո Անչելոտին կիսվել է Էնդրիկի և Արդա Գյուլերի հետ աշխատելու տպավորություններով: «Ինձ շատ է դուր գալիս, քանի որ նրանք շատ արագ են սովորում, ուշադրություն են դարձնում հուշումներին ու հրահանգներին։ Նրանք ցանկանում են աճել և կատարելագործվել: Զվարճալի է, որ Վինիսիուսը, Ռոդրիգոն, Բելինգհեմը և Կամավինգան այլևս երիտասարդ ֆուտբոլիստներ չեն համարվում», – նշել է «Ռեալի» գլխավոր մարզիչը: