ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում չի մանրամասնել, թե պատերազմի օրերին որքան զինամթերք է մատակարարվել Հայաստանին։ Նա, սակայն, այդ հարցերին խոստացել է անդրադառնալ փակ նիստում՝ հաշվի առնելով նաև արտաքին քաղաքական բաղադրիչը. «Արվել է համարյա անհնարինը, որի վերաբերյալ, իմիջիայլոց, հակառակորդ երկրի նախագահը երկու անգամ հրապարակային բողոքել է»։ Տոնոյանը հայտնել է նաև, որ […]