Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկար սպասված հրադադարը տեսադաշտում է. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկար սպասված հրադադարը տեսադաշտում է: Էնթոնի Բլինքենի խոսքով՝ բանակցողներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: «Կան որոշ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, զբաղվում ենք այդ հարցով»,- շեշտել է դիվանագետը: Նա հավելել է, որ ուշադրության կենտրոնում է ՀԱՄԱՍ-ի գերեվարած անձանց վերադարձի հարցը: «Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ կողմերը […]