ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քարոզարշավի ընթացքում ասել է, որ ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է։
«Ակնհայտ է, որ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները խնդիր ունեն նվազագույն շեմը հատելու։ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է, որպեսզի 4%-ը իր հին ռեսուրսի հաշվին փորձի հատել, «Հայաստան» դաշինքը ակնհայտ է, որ չի հատելու 100 հազար ձայնը, անհնար բան է դա։ Վստահ եմ դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գլխկոնձի տա, պպզի, բարի խոսի»,-ասել է ԱԺ նախագահը։













