Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հանդիպումը ընթանում է սկզբում դեմ առ դեմ ձևաչափով, իսկ հետո հանդիպմանը միանալու են նաև պատվիրակությունների ներկայացուցիչները: Ռուսական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը, Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա […]