Լրահոս 24/7
27.05.2026

Ընդդիմության արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք միասնական կոալիցիոն իշխանություն. Վազգեն Մանուկյան

Ընդդիմության արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք միասնական կոալիցիոն իշխանություն. Վազգեն Մանուկյան

Տեղի է ունեցել «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության վարչության ընդլայնված նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

Վ. Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ներկաները, որոնք ակտիվ մասնակից են քաղաքական ընդդիմադիր տարբեր ուժերի նախընտրական միջոցառումներին, իրենց կարծիքն են հայտնել նախընտրական գործընթացների վերաբերյալ։

Կարծիքները միարժեք չեն եղել, սակայն ներկաներն ընդհանուր տպավորությամբ նշել են, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը դեմ է ներկա իշխանությանը, բայց միևնույն ժամանակ շատերն ընդդիմադիր ուժերի մեջ չեն գտնում իրենց ցանկալի վարչապետի թեկնածուին, ինչը կարող է հանգեցնել ընտրություններին չմասնակցելուն, որից էլ կօգտվի իշխանությունը։

Մինչդեռ այս ընտրությունները միայն երկրի ղեկավարի ընտրություններ չեն, և ընդդիմության հաղթանակի դեպքում առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ ձևավորվելու է կոալիցիոն կառավարություն, ինչը նշանակում է, որ մի քանի քաղաքական ուժ պետք է միասին պատասխանատվություն կրի մեր երկրի ապագայի համար։

Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանում օգտագործված կոալիցիա բառի՝ այս անգամ այն լինելու է իրական, ինչը նշանակում է, որ եթե որևէ ուժ դուրս գա կոալիցիայից, ապա վարչապետը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, և կառաջանա իրավիճակ, որ կա՛մ պետք է ընտրվի նոր վարչապետ, կա՛մ պետք է տեղի ունենան նոր ընտրություններ։

Բերվել է Գերմանիայի օրինակը, որտեղ ձևավորված կոալիցիոն կառավարության մաս կազմող ուժերը ստորագրել են 100 էջից ավելի համաձայնագիր, որտեղ համաձայնեցված է միասնական ծրագիր, նշված է, թե որ քաղաքական ուժը որ ոլորտների համար է պատասխանատու, ապահովված է միմյանց նկատմամբ վերահսկողություն և այլն։

Ներկա իրավիճակում է՛լ ավելի է կարևորվել Հայաստանում կոալիցիոն կառավարություն ունենալը, որպեսզի ձևավորվի իրար վերահսկող տարբեր քաղաքական ուժերից բաղկացած միասնական իշխանություն, որը կունենա ժողովրդի վստահությունը մեծամասություն վերցնելու շնորհիվ, և ամենակարևորը՝ մեր երկրի ու ժողովրդի ապագային վերաբերող որոշումների կայացումը կախված չի լինի մեկ անձից ու մեկ ուժից։

Ներկաների կարծիքով՝ այս փաստի գիտակցումը կարևոր է նախևառաջ ընդդիմության համար, որը պետք է նաև ակտիվորեն բացատրի ու տարածի այդ միտքը՝ օգնելով չկողմնորոշված ընտրողներին մասնակցելու ընտրություններին և իրենց ձայնը տալու անցողիկ շեմը հաղթահարելու պոտենցիալ ունեցող ընդդիմադիր ուժերին։

Անդրադառնալով ակտիվ քննարկումներին՝ կապված ՀՀ արտաքին կողմնորոշման հետ (ՌԴ, թե Արևմուտք), ԱԺՄ կուսակցության անդամներն ընդգծել են, որ արտաքին քաղաքականության մեջ վտանգավոր է ցանկացած կտրուկ քայլ, և որ Հայաստանը պետք է կարողանա պահպանել բարեկամական հարաբերություններն ինչպես Ռուսաստանի ու Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի և մյուս պետությունների հետ, և որ ցանկացած կտրուկ քայլ մահացու է մեր պետության համար՝ թե՛ անվտանգության և թե՛ տնտեսության տեսանկյունից։

Քննարկվել է նաև անկլավների հարցը։ Նիստի մասնակիցներն իրենց կտրուկ անհամաձայնությունն են հայտնել անկլավների՝ Ադրբեջանին հանձնելու իշխանության մտադրության վերաբերյալ։

ԱԺՄ անդամները նշել են, որ գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար, այլ նաև կանխելու անկլավների հանձնումը, քանի որ դա ոչ միայն հակասում է Հայաստանի շահերին, այլև ուշ թե շուտ հանգեցնելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի։

ԱԺՄ կուսակցության անդամները համոզմունք են հայտնել, որ ընդդիմության արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք միասնական կոալիցիոն իշխանություն, որը կկարողանա ապահովել մեր երկրի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը և մեր տեղն աշխարհում»։

Լրահոս
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
17:00
Մահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան Հովհաննիսյանը
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
16:37
«Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն վերադարձվել է Երևանին
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
16:10
ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
15:56
Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
15:51
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
15:15
Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
15:02
Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
14:45
Միջազգային միջնորդները պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է այդ մոտեցումից
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
14:38
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
14:35
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
14:25
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
14:15
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
14:03
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
13:43
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան
13:22
Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում. Արտակ Զաքարյան