Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նոր Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումներին՝ պարզաբանելով, որ այս պահին ներկայացված տարբերակում ներածությունը ներառված չէ։ Լրագրողի հարցին՝ արդյոք նոր Սահմանադրության տեքստից հանվել է Անկախության հռչակագրի հղումը, նախարարն արձագանքեց, որ դեռևս վերջնական որոշում չկա, և հարցը գտնվում է քննարկման փուլում։ «Սահմանադրական բարեփոխումների խորհրդում դեռ չենք քննարկել և, ուրեմն, […]