Լրահոս 24/7
22.06.2026

ՀՀ-ում հարձակման թիրախն այն անհատն է և ուժը, որը հանդես է գալիս ներքին համերաշխության գաղափարներով․ Արման Աբովյան

ՀՀ-ում հարձակման թիրախն այն անհատն է և ուժը, որը հանդես է գալիս ներքին համերաշխության գաղափարներով․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի կարևոր նկատառում. Նախընտրական փուլում, երբ բոլորը բոլորին խոստանում էին բռնել, կախել, վենդետաների ենթարկել, նստեցնել, նույնիսկ նկարագրում էին, թե ում բանտախուցը ինչպիսին պետք է լինի, միայն Ծառուկյանն էր, ով խոսում էր ներքին համերաշխության և վենդետաների անթույլատրելիության։ Խոսում էր ազգային կոնսոլիդացիայի սկզբունքային դիրքերից։ Ու հենց նա դարձավ ամենակոշտ հարձակման թիրախը։ Սա նորմալ չէ։ Այստեղ խորքային աննորմալություն կա։
Հենց Ծառուկյանի ուժին ամբողջ աշխարհի աչքի առաջ իբր ԿԸՀ որոշմամբ թույլ չտվեցին մտնել ԱԺ, հենց Ծառուկյանի ուժից գողացան 60 հազար ձայն։
Այսինքն ստացվում է, որ Հայաստանում հարձակման և անարդարության թիրախը այն անհատն է ու այն ուժը, որը հանդես է գալիս ներքին համերաշխության, երկրում հանդարտության, իրար մորթելը բացառելու գաղափարներով։ Այսպես է ստացվում։ Բա այս տրամաբանությամբ ո՞ւր ենք գնում։
Ու հենց Ծառուկյանի սեփականության վրա սկսվեց Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող իշխանական հարձակում։ Խլեմ, զրկեմ, արգելեմ, չեղարկեմ՝ էս մտածողությամբ երկրում գոնե մեկ նորմալ ներդրող չի գա։ Բնականաբար, Ծառուկյանը բոլոր ատյաններում և միջազգային դատարաններում պաշտպանելու է իր իրավունքը, բնականաբար Հայաստանում և ամբողջ աշխարհում ձևավորվելու է նրա սատարման շարժում, բնականաբար չի մոռացվելու ոչ մի ապօրինություն, բայց երկիրը միևնույն է տուժելու է։
Հիմա արդեն Հայաստանի բոլոր առողջ շրջանակները հրապարակային իրենց սատարումն են հայտնում Ծառուկյանին և ԲՀԿ-ին։ Մարդիկ, ովքեր երբեք չեն համարվել Ծառուկյանի համախոհ, երբեք չեն քվեարկել նրա օգտին, մոտենում են ու աջակցության խոսքեր ասում։
Փորձեք Գ. Ծառուկյանի հետ 10 րոպե քայլել Երևանի փողոցներով։ Ամեն վայրկյան մարդիկ մոտենում են, գրկում, նկարվում ու աջակցության խոսքեր ասում։
Փաստորեն, անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է