ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել են այս օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները։ «Նաև խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, և միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ»,- ասել է նա: Միրզոյանը էստոնացի գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ենթակառուցվածքների ապաշրջափակման, TRIPP նախագծի և […]