Լրահոս 24/7
08.03.2022

Ուկրաինան պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցություններ վարել Ղրիմի և Դոնբասի ապագայի վերաբերյալ․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցություններ վարել Ղրիմի և Դոնբասի ապագայի վերաբերյալ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ղրիմի հարցում Ռուսաստանի հետ փոխզիջման, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է ABC News-ին տված հարցազրույցում։ Զելենսկու ուկրաիներեն պատասխանները հրապարակվել են նախագահի կայքում։

«Ինձ համար կարևոր է, թե ինչպես են այնտեղ ապրելու մարդիկ, ովքեր ցանկանում են լինել Ուկրաինայի կազմում։ Հետաքրքիր է, թե ինչ են մտածում նրանք, ովքեր իրենց տեսնում են որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Այնուամենայնիվ, մենք պետք է քննարկենք այս հարցը։ Ճիշտ այնպես, ինչպես Ղրիմի հարցում փոխզիջումները։ Մենք չենք կարող ընդունել, որ Ղրիմը Ռուսաստանի տարածքն է. Կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնության համար դժվար կլինի խոստովանել, որ դա Ուկրաինայի տարածքն է։ Կարծում եմ՝ մենք բավական խելամիտ ենք, որ այս երկու հարցերի լուծումը մեր հասարակություններում հեղափոխություններ չառաջացնի, որպեսզի և՛ այս տարածքներում ապրողները, և՛ Ուկրաինայում ապրողները գոհ լինեն այս որոշումից»։

Այս հարցերը լուծելու համար Զելենսկին կրկին կոչ է արել Պուտինին բանակցել։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի ու վերջնագրերի, սակայն Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են քննարկել Ղրիմի ու Դոնբասի ապագան։

Բացի այդ, Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պետք է կոլեկտիվ անվտանգության պայմանագիր կնքի իր հարևանների և աշխարհի առաջատար պետությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ: Սրանք անվտանգության երաշխիքներ կլինեն ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Ռուսաստանի համար, ինչը մշտապես պնդում է Մոսկվան։

«ՆԱՏՕ-ի հետ կապված ես բազմիցս ասել եմ և հրապարակային ուղերձ եմ հղել թե՛ Ռուսաստանին, թե՛ նախագահ Պուտինին. մենք պատրաստ ենք մեր երկրի անվտանգության ցանկացած երաշխիքի համապատասխան պետություններից, որոնք պետք է երաշխավորեն։ Եվ այս պետությունների թվում է նաեւ Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանը մեր հարեւանն է»,- նշել է Զելենսկին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է