ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ամենօրյա ռեժիմով շարունակում է զենքի մատակարարումն Ուկրաինա, ավելացնում է հումանիտար օգնությունը։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի պաշտպանական օգնություն ենք տրամադրել, սպառազինության մատակարարումները Միացյալ Նահանգներից Ուկրաինա են հասնում ամեն օր, մենք նաև համակարգում ենք Գերմանիայից մինչև Ֆինլանդիա և Հոլանդիա մեր դաշնակիցների համանման սպառազինության մատակարարումները»,- հայտարարել է Բայդենը։
Նա Կոնգրեսին հորդորել է հաստատել Ուկրաինային 12 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու փաթեթը։
«Ես կոչ եմ անում Կոնգրեսին հավանություն տալ Ուկրաինային 12 միլիարդ օգնություն տրամադրելու փաթեթին, որի մասին ես նրանց խնդրել եմ»,- ասել է Բայդենը հեռուստաուղերձում:














